Հոկտեմբերի 12-ին Բելգրադում անցկացվող Միջխորհրդարանական միության 141-րդ նստաշրջանի շրջանակում Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սերբիայի խորհրդարանի խոսնակ Մայա Գոյկովիչի հետ:
Մայա Գոյկովիչը նշել է, որ սերբական կողմը պատրաստակամ է զարգացնել թե՛ բազմակողմ, թե՛ երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ: Հոկտեմբերի 25-ին Սերբիան կստորագրի ԵԱՏՄ-ի շրջանակներում և նրա անդամ պետությունների հետ ազատ առևտրի համաձայնագիրը:
Արարատ Միրզոյանը, ընդգծելով մեր երկու ժողովուրդների դարավոր կապը, խոսել է դրանց աշխուժացման կարևորության մասին, ինչին մեծապես կարող է նպաստել Հայաստանում Սերբիայի դեսպանության բացումը: