Մինչ ՆԱՏՕ-ի ղեկավարն իր աջակցությունն է հայտնում Թուրքիայի նախագահին, դաշինքի երկու պետությունները՝ Ֆրանսիան և Գերմանիան, դադարեցրել են զենքի մատակարարումը Թուրքիային: Ավելին՝ այս պետությունները պատրաստվում են պատժամիջոցներ կիրառել Անկարայի նկատմամբ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ անտեսում է Սիրիայում ռազմական գործողությունները դադարեցնելու՝ Եվրոպայի կոչերը: Հակամարտության գոտուց ստացված լուրերի համաձայն՝ ռմբակոծությունների հետևանքով զոհվել է 30-ից ավելի խաղաղ բնակիչ, ավելի քան 100 հազարն էլ տեղահանվել են: