Ուկրաինայի ազգայնականները հոկտեմբերի 14-ը՝ Հայրենիքի պաշտպանների օրը, հակակառավարական ցույց են անցկացրել: Կիևի կենտրոնում անցկացված ակցիայի մասնակիցներն իրենց բողոքն են հայտնել Դոնբասի հարցում նախագահ Զելենսկու քաղաքականության դեմ: Նրանք դեմ են «Շտայնմայերի բանաձևին» և հանդես են գալիս «Պաշտպանենք ուկրաինական հողը», «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել» կարգախոսներով: Ցույցին մասնակցել է մոտ 12 հազար մարդ: Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցության ներկայացուցիչն էլ հայտնել է, որ իշխանությունները չեն իրականացնի «Շտայնմայերի բանաձևը» Դոնբասում հակամարտությունը լուծելու համար, քանի որ դրա իրականացման համար շփման գծում պետք է դադարեցվի հրետակոծությունը: Մինչդեռ առայժմ չի հաջողվում պահպանել հրադադարը: