Սիրիան օգնության ձեռք է մեկնում քրդերին: Քրդական խմբավորումները Դամասկոսի հետ պայմանավորվել են, որ սիրիական բանակը տեղակայվի թուրք-սիրիական սահմանի երկայնքով՝ կասեցնելու թուրքական զինուժի առաջխաղացումը: Կողմերի միջև բանակցությունն ընթացել է «Հմեյմիմ» ռազմաբազայում, որտեղ տեղավորվել է ռուսական օդուժը:
Ըստ վերջին տեղեկության՝ սիրիական բանակն արդեն շարժվում է սահմանի ուղղությամբ և չի բացառվում, որ կարճ ժամանակում իր ձեռքն առնի Քոբանի քաղաքի վերահսկողությունը: