Արցախի նախագահ Բակո Սահակյանը Շուշիում ներկա է եղել հայ-իրանական գիտամշակութային կենտրոնի բացման արարողությանը:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) և «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» հիմնադրամներին նախագծի իրականացման համար: Արցախի ղեկավարը հույս է հայտնել, որ կենտրոնը կարևոր դերակատարություն կունենա հայ-իրանական կապերի ամրապնդման, միջկրոնական և քաղաքակրթական երկխոսության, ինչպես նաև Շուշիում զբոսաշրջության զարգացման գործում:
Միջոցառմանը ներկա են եղել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Հայաստանի ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ներկայացուցիչներ սփյուռքից և հյուրեր արտերկրից: