Շոտլանդիայի առաջին նախարար, Շոտլանդիայի ազգային կուսակցության (SNP) ղեկավար Նիկոլա Սթերջենը խոստացել է առաջիկա շաբաթների ընթացքում պաշտոնական հայց ուղարկել Լոնդոն՝ տարածաշրջանի անկախության հարցով երկրորդ հանրաքվեի անցկացման համար: Շոտլանդիայի խորհրդարանից բացի, պետք է համաձայնություն տան Միացյալ Թագավորության ստորին և վերին պալատները: Շոտլանդիայի անկախության վերաբերյալ նախորդ հանրաքվեն անցկացվել էր 2014-ին: Մասնակիցների 55%-ը կողմ էր Էդինբուրգի և Լոնդոնի միջև դաշինքի պահպանմանը: Սթերջենը հույս ունի նոր հանրաքվեն անցկացնել մինչև 2021 թվականին Շոտլանդիայի ներկա խորհրդարանի աշխատանքի ավարտը: Շոտլանդացիներին այս քայլին է դրդել ԵՄ-ից առանձնանալու Միացյալ Թագավորության որոշումը: