Հնդկաստանի Մումբայ քաղաքում անցկացված շախմատի աշխարհի մինչև 14, 16 և 18 տարեկանների առաջնություններին Հայաստանի թիմը մասնակցել է 8 շախմատիստով և նվաճել 2 մեդալ:
Մ-18 մրցաշարում հանդես եկած գրոսմայստեր Շանթ Սարգսյանը 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր և զբաղեցրել երկրորդ տեղը:
Նույն ենթախմբում Արթուր Դավթյանը հավաքել է 8 միավոր և արժանացել բրոնզե մեդալի: