Նորվեգիայի ռազմաօդային ուժերը դժգոհել են ամերիկյան F-35 կործանիչներից, որոնք պետք է օգտագործվեն, այսպես կոչված, ռուսական սպառնալիքը զսպելու համար: Այդ մասին հայտնում է ամերիկյան Defense News պարբերականը: Խնդիրներն առաջանում են շահագործման ժամանակ: 2018-ին, օրինակ՝ օդաչուները թթվածնային քաղց են ունեցել: Վերանայման կարիք ունի կործանիչի արգելակային պարաշյուտը: Ինչևէ, Նորվեգիայի զինված ուժերը մտադիր են կործանիչներն օգտագործել ռուսական սուզանավերի մասին տեղեկություններ հավաքելու, ինչպես նաև իրենց սահմանների մոտ ռուսական ինքնաթիռներին ուղեկցելու համար: