Իսպանիայի դատարանը հրապարակել է կատալոնական 12 քաղաքական գործչի նկատմամբ վճիռը. նրանց դատապարտել են 9-ից 13 տարվա ազատազրկման: Առավել պատժաչափը՝ 13 տարվա բանտարկություն, ստացել է Կատալոնիայի ժեներալիտետի նախագահի նախկին տեղակալ Օրիոլ Ժունկերիսը, որը նաև նույն ժամկետով զրկվել Է ընտրովի պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:
Բոլոր քաղաքական գործիչները մեղադրվում են 2017 թվականին անկախության հարցով անօրինական հանրաքվե անցկացնելու և տարածաշրջանային խորհրդարանի կողմից անկախություն հռչակելու համար:
Կատալոնիայի անկախության կողմնակիցները պատրաստվում են Իսպանիայի դատարանի վճռի դեմ ցույցեր անցկացնել: