Թուրքիայի գործողությունները անսպասելի չէին քրդական կողմի համար: «Դեմոկրատական միություն» կուսակցությունը, սիրիական դեմոկրատական ուժերն ամիսներ շարունակ քննարկում էին այդ հարցը: Ավելին, ամերիկյան ճնշումների ներքո, վերջիններս սկզբում սահմանի վրա գտնվող ամրությունները քանդեցին, հետո ետ քաշեցին ծանր զրահատեխնիկան: Ներսիրիական ճակատում դիմադրություն ցույց տալիս քրդերը երբեք միասնական չեն եղել»,- նշում է քրդագետը: