Հայաստանի ազգային փոստային օպերատորը՝ «Հայփոստ» ՓԲԸ-ն, հաղթել է 2019-ի նամականիշների համաեվրոպական առցանց մրցույթում և արժանացել առաջին մրցանակի:
Մրցանակը «Հայփոստի» ներկայացուցչին հանձնել են Միացյալ Թագավորության Նորմանդյան կղզիների Ջերսի քաղաքում, որտեղ տեղի է ունեցել «Փոստեվրոպայի» միջազգային լիագումար համաժողովը: Հավաքին մասնակցել են 52 եվրոպական երկիր, փոստի ոլորտի 150 ղեկավար: