Տնտեսության գծով 2019 թվականի Նոբելյան մրցանակի են արժանացել տնտեսագետներ Աբիջիթ Բաներջին (Հնդկաստան), Էսթեր Դյուֆլոն (Ֆրանսիա) և Մայքլ Քրեմերը (ԱՄՆ), երեքն էլ աշխատում են Միացյալ Նահանգներում:
Նրանք այդ բարձր պատվին են արժանացել գլոբալ աղքատության դեմ պայքարում ներդրած ջանքերի համար և միասին կստանան 900 հազար դոլար: Մյուս մրցանակների պես այս մեկն էլ դափնեկիրներին կհանձնեն դեկտեմբերի 10-ին՝ Ալֆրեդ Նոբելի ծննդյան օրը Ստոկհոլմում: