Տավուշի մարզում հոկտեմբերին մարտական հերթապահության ժամանակ հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողների վիճակը կայուն է՝ դրական դինամիկայով: Հայաստանի ԶՈւ ռազմաբժշական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը «1lurer.am»-ին հայտնել է, որ զինծառայողները շարունակում են բուժումը Երևանի «Մուրացան» զինվորական կլինիկական հոսպիտալում: