Մենք մշտապես բարձրաձայնել ենք, որ սպառազինությունների մատակարարումը, տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքն ուղղակի կամ անուղղակի ձևով մեր օրակարգի առաջնահերթություններից են, և դա բարձրաձայնել ենք բոլոր հնարավոր միջոցներով: Այդ մասին, պատասխանելով «Լուրերի» հարցին՝ արդյոք ԱԳՆ-ն օգտագործելո՞ւ է ողջ գործիքակազմը՝ կանխելու ֆրանսիական զենքի վաճառքն Ադրբեջանին, նշեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Նա հիշեցրեց, որ Ֆրանսիայի նախագահը հայ համայնքի հետ հանդիպմանը հավաստիացրել է, որ Ֆրանսիան Ադրբեջանին չի մատակարարի սպառազինություն, որը կօգտագործվի Լեռնային Ղարաբաղի դեմ:
«Մենք կոչ ենք անում մեր գործընկերներին զերծ մնալ տարածաշրջանում այնպիսի քայլերից, որոնք հրահրելու են սպառազինությունների մրցավազքը և նպաստելու են տարածաշրջանում անկայունության աճին»: