«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը զեկուցել է, որ 2019-ի մարտ ամսից մինչ օրս պատվաստվել, ստերջացվել, քարտեզագրվել և համարակալվել է շուրջ 2000 շուն: Աշխատանքների ծավալը հատում է 60%-ի սահմանը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:
«Ընկերությունն իսկապես շատ արդյունավետ աշխատանք է իրականացրել: Անչափ կարևորում եմ այս փաստը, որովհետև մենք նպատակ ունեինք, որ սպանդը պետք է վերացնենք, և մեզ վրա շատ մեծ պատասխանատվություն էինք վերցրել: Շնորհիվ ամբողջ անձնակազմի ջանքերի, կարողացանք այս ճանապարհը հաղթահարել»,- նշել է Հայկ Մարությանը: