Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնում է Բաքու՝ մասնակցելու Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 7-րդ գագաթնաժողովին:
Թուրքիայի նախագահը նախատեսել է երկկողմ հանդիպումներ անցկացնել կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հետ:
Էրդողանը նշել է, որ Բաքու ժամանելուն պես, մինչև գագաթնաժողովին մասնակցելը, հանդիպելու է իր բնորոշմամբ եղբոր՝ Իլհամ Ալիևի հետ: