Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 7-րդ գագաթնաժողովին և արդեն հանդիպել է իր բնորոշմամբ եղբոր՝ Իլհամ Ալիևի հետ: Էրդողանը նախատեսել է նաև երկկողմ հանդիպումներ ունենալ կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հետ: Ոչ մահմեդական երկրներից գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Բաքու է ժամանել նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: