Հոկտեմբերի 24-26-ը Թբիլիսիում կկայանա «Թումանյանական օրեր Թբիլիսիում» մշակութային ծրագիրը. այն նվիրված է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին: Մշակութային ծրագրի շրջանակում նախատեսված են հիշատակի մի շարք արարողություններ, այցելություն Թիֆլիսի հայկական պատմամշակութային վայրեր՝ Սուրբ Գևորգ եկեղեցի, հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանք պանթեոն, Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոն, իսկ «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնում կկայանա հայ և վրացի մտավորականների հանդիպումը: