Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վստահեցնում է աշխարհին, որ Սիրիայում ռազմական գործողություններն իրականացնում է Ռուսաստանի հետ համաձայնեցված:
«Մոսկվայի հետ մենք խնդիր չունենք, իսկ դրա առկայության դեպքում փորձում ենք այն լուծել 24 ժամվա ընթացքում»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Ռուս-թուրքական փոխհամաձայնությունը վերաբերում է նաև Քոբանի քաղաքին: Էրդողանի խոսքով՝ Ռուսաստանը դեմ չի, որ Հալեպի նահանգում գտնվող Քոբանի քաղաքն անցնի ռազմական գործողությունների գոտի: Նա նաև նշել է, որ թուրքական բանակը չի մտնի քրդական ուժերի հսկողության տակ գտնվող Մանբիջ քաղաք: