Լյուքսեմբուրգում կայացել է ԵՄ անդամ 28 պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որի ժամանակ կողմերը կոչ են արել Թուրքիային դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում և զորքը դուրս բերել այդ երկրից: ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունն ուղղակի սպառնալիք Է Եվրամիության, տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը: Ըստ դիվանագետի, դրա վտանգավոր հետևանքը ԻԼԻՊ-ի վերածնունդն է: Եվրոպական երկրները պայմանավորվել են համակարգել Թուրքիային զենքի մատակարարումների քաղաքականությունը: Անկարայի հետ զենքի առևտրի վրա արգելանք սահմանելու հարցում Գերմանիային ու Ֆրանսիային միանալու պատրաստակամություն են հայտնել Նիդեռլանդները, Իռլանդիան, Իտալիան, Լատվիան: