Այս տարի առաջին անգամ «Ավրորա»-ն ոչ միայն աշխարհի ուշադրությունը կհրավիրի մարդասիրական ծրագրերին, այլև իր շուրջը կհամախմբի հանրահայտ գիտնականների, փորձագետների և կրթությունից մինչև մշակույթ՝ կփորձի գտնել զարգացման նոր հեռանկարներ, թե ինչպես կարող են տեխնոլոգիաները կապել արդյունաբերության ու ֆինանսական կառույցների հետ: Ֆորումը մեկնարկել է բլոկչեյնին նվիրված համաժողովով: Հատուկը հյուրը համաշխարհային կրիպտոլիդեր Հենրի Արսլանյանն է: Նա ընդգծել է, որ թեև բիթքոյնի գաղափարը ընդամենը 11 տարվա կյանք ունի՝ Հայաստանն արդեն հասցրել է ներգրավվել ծրագրում: