Բելառուսում սկսվել են ՀԱՊԿ երկրների հետախուզական ստորաբաժանումների «Որոնում-2019» հատուկ վարժանքները: Այս մասին հայտնել են ՀԱՊԿ-ի միավորված շտաբից:
«Մենք առանձնակի ուշադրություն ենք դարձնում ՀԱՊԿ-ի անդամ պետությունների զինված ուժերի հետախուզական ստորաբաժանումների ուսուցման համակարգին»,- վարժանքների բացման արարողությանն ասել Է ՀԱՊԿ-ի միավորված շտաբի պետ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:
Վարժանքներին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի զինծառայողները և ՀԱՊԿ-ի միավորված շտաբի օպերատիվ խումբը:
Գործի են դրված մոտավորապես 2 հազար զինծառայող և ավելի քան 250 միավոր տեխնիկա, այդ թվում՝ օդուժ: