Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը խոստովանել է, որ ամերիկյան զինվորականները հայտնվել են թուրքական զինուժի և քրդերին օգնության շտապող սիրիական բանակի միջև: Էսփերի խոսքով՝ իրադրությունն ԱՄՆ-ի համար սարսափելի է, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է, Վաշինգտոնն էլ «չի ստորագրել» հանուն սիրիացի քրդերի պաշտպանության՝ Անկարայի դեմ պայքարելու որոշման տակ։
ԱՄՆ պաշտպանության նախարարը նաև ընդունել է, որ տարածաշրջանում բավարար քանակի զինծառայողներ չունեն, որպեսզի կասեցնեն թուրքական հարձակումները:
Տարածաշրջանից ստացված վերջին տեղեկության համաձայն՝ սիրիական բանակը մտել է Ռաքքա նահանգում քրդերի հսկողության տակ գտնվող Թաբկա քաղաք և շարժվում է դեպի հյուսիս: