Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում, հոկտեմբերի 10-ից 13-ը տեղի ունեցած սամբոյի երիտասարդական, պատանեկան ու աղջիկների աշխարհի առաջնությունում, Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ:
Աղջիկների՝ մինչև 56 կգ քաշային կարգում հանդես եկած Վարսիկ Գրիգորյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Դավիթ Հովսեփյանը երկրորդ տեղն է գրավել պատանիների 52 կգ քաշային կարգում:
Երիտասարդների մրցաշարի 62 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Նարեկ Դալլաքյանը:
ԱԱ-ում Հայաստանը ներկայացնում էր 18 մարզիկ: