Ֆրանսիան դադարեցնում է սպառազինությունների արտահանումը Թուրքիա: Ըստ ֆրանսիական կողմի՝ իրենց զենքը չպետք է կիրառվի Սիրիայում: Ֆրանսիայի ԱԳՆ-ի և ԶՈՒ համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ որոշումն անհապաղ ուժի մեջ կմտնի։
Բացի այդ, նշվում է, որ Ֆրանսիան վճռականորեն դատապարտում է Սիրիայում Թուրքիայի գործողությունը։ Փարիզում վստահ են, որ այս ռազմական գործողությունը հարվածի տակ է դնում այն հաջողությունները, ինչին միջազգային կոալիցիան հասել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում»: Բացի այդ, այս օպերացիան կարող է հանգեցնել ծանր հետևանքների հումանիտար ոլորտում, նաև՝ վնաս հասցնել եվրոպական անվտանգությանը։