Սաուդյան Արաբիայի պաշտոնական լրատվական գործակալությունը հաղորդել է, որ այդ երկրի թագավոր Սալման բին Աբդուլազիզ ալ-Սաուդն իր համաձայնությունն է տվել երկրում հավելյալ ամերիկյան զինուժի հաստատման համար: Լրատվական գործակալության հաղորդմամբ՝ համաձայնագրի նպատակն է ամրապնդել երկու երկրների միջև ռազմավարական կապերը:
Պենտագոնն էլ իր հերթին է հայտարարել, որ Սաուդյան Արաբիա կմեկնեն 3000 նոր զորայիններ, կտեղակայվեն Patriot և Todd ՀՕՊ համակարգեր: Պենտագոնի այս որոշումը կայացվել է Եմենի բանակի ԱԹՍ-ով Սաուդյան Արաբիայի նավթային ընկերության երկու օբյեկտների դեմ իրականացված հարձակումից հետո, որի հետևանքով այդ երկրի նավթի արդյունահանման ծավալները կրճատվեցին կիսով չափ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, թե Էր Ռիադը պատրաստակամ է վճարել ցանկացած չափի գումար՝ իր անվտանգությունն ապահովելու համար: