Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական մրցաշարի 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը Վադուցում ոչ-ոքի խաղաց Լիխտենշտեյնի ընտրանու հետ: Չնայած մեր ընտրանին ակտիվ սկսեց հանդիպումը, և հանդիպման 19-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանը հեռահար հարվածով գրավեց դարպասը, ցավոք, հետագայում չկարողացանք ամրապնդել առավելությունը:
Այսպիսով, խաղն ավարտվեց անսպասելի ոչ-ոքի՝ 1:1 հաշվով, և մեր հավաքականը կարևոր միավորներ կորցրեց ուղեգրի համար պայքարում: Այժմ մեր ընտրանին, 10 միավորով, Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ բաժանում է 3-4-րդ տեղերը:
Հիշեցնենք, որ հաջորդ հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկացնի հոկտեմբերի 15-ին՝ Ֆինլանդիայի հավաքականի հետ, որը երեկ 1:4 հաշվով պարտություն կրեց Բոսնիա և Հերցեգովինայի հետ խաղում: