Թուրքիայի աջակից սիրիական ապստամբ ուժերն այսօր վերահսկողություն են սահմանել Սիրիայի սահմանամերձ Ռաս ալ-Այն քաղաքի կենտրոնում: Այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի անվտանգության հարցերի բարձրաստիճան ղեկավարությունը: Գիշերային ժամերին թուրքական օդուժը կրկին ռմբահարել է շրջանը: Ռաս ալ-Այն քաղաքի երկնքում ծխի մեծ ամպեր են կուտակվել, քանի որ թուրքական զորախմբերի թիրախավորած բնակավայրերի հրետակոծությունները չեն դադարում: