«Սիրիայի տարածքային ամբողջականությունը պետք է լիովին պաշտպանվի, և արտասահմանյան բոլոր զորախմբները պետք է դուրս բերվեն արաբական երկրի տարածքից: Եթե Դամասկոսը որոշի, որ այլևս կարիք չկա՝ նաև ռուսական զորքը դուրս կգա երկրից»,- հայտարարել է ՌԴ նախագահը: Վլադիմիր Պուտինը նաև հավելել է, որ Սիրիայից պետք է հեռանան բոլոր զորամիավորումները, որոնց ներկայությունն անօրինական է ցանկացած ինքնավար երկրում: