«Նուբար Օզանյանի գումարտակի մարտիկները պատերազմ են հայտարարել թուրքական բանակին»՝ հայտնում է «Ինֆոտեկա 24»-ը, հավելելով, որ Սիրիայի հյուսիսում հայկական գումարտակ է ձևավորվել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան ներխուժել էր Սիրիայի տարածք՝ քրդական ուժերին ոչնչացնելու նպատակով: Թուրքիայի ագրեսիան դատապարտել էին մի շարք երկրներ, դրանց թվում՝ Ֆրանսիան, Եվրամիության այլ երկրներ, Իրանը, ինչպես նաև՝ Հայաստանը: Հատկանշական է, որ մի քանի երկրներ՝ Ադրբեջանը, Պակիստանը, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական ինքնահռչակ Հանրապետությունը, Հունգարիան, Կատարը և Իսպանիան, պաշտպանել են Անկարայի գործողությունները: