Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների չորրորդ օրն արաբական երկրի խաղաղ բնակչության զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 3 տասնյակի: Այս մասին տեղեկացնում է Սիրիայում մարդու իրավունքների մշտադիտարկում իրականացվող բրիտանական կազմակերպությունը: Նույն աղբյուրը հաղորդում է, որ Թուրքիայի զինված ուժերում կա 8 զոհ, սակայն թուրքական կողմը նշում է միայն 5-ի մասին: