Ռումինիայի Հայոց Միության (ՌՀՄ) նախագահ, պատգամավոր Վարուժան Ոսկանյանի և ՌՀՄ փոխնախագահ, պատգամավոր Վարուժան Փամբուկչյանի նախաձեռնած օրինագիծը՝ «Հոկտեմբերի 12-ը հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հայտարարելու մասին», մի քանի շաբաթ խորհրդարանի 2 պալատներում քննարկվելուց հետո օրենքի ուժ ստացավ, որովհետև այն վավերացվեց նաև նախագահ Կլաուս Յոհաննիսի կողմից: Հատկանշական է, որ խորհրդարանում օրինագծի քննարկման ժամանակ ակտիվ են եղել նաև ռումինացի պատգամավորները՝ ամենատարբեր կուսակցություններից, որոնք բոլորն էլ միաբերան կարևորել են հայերի բացառիկ դերը Ռումինիայի պատմության մեջ՝ ընդգծելով նաև Հայոց Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու իրենց պարտքը։
Հայ պատգամավորները վերոնշյալ օրենքի հետ կապված նկատել են, որ հոկտեմբերի 12-ն իբրև խորհրդանշական օր է ընտրվել այն պատճառով, որ այս տարի հենց այս օրն է նշվում Թարգմանչաց տոնը: