Ոստիկանության ՔՀԳ վարչության, Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառման արդյունքում, Բագրատաշենի սահմանային անցակետում, հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել Վանաձորի 39-ամյա բնակիչը։
Նա խոստովանական ցուցմունք է տվել այն մասին, որ հոկտեմբերի 4-ին՝ Միչուրինի փողոցի 20 հասցեի նկուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, ինքնաձիգով կրակել է երկու հոգու ուղղությամբ և դիմել փախուստի:
Նախաքննությունը շարունակվում է: