Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Երկու երկրների առաջնորդներն, ի շարունակություն երեկ Աշգաբադում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում ունեցած զրույցի, քննարկել են Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի։