Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի պաշտոնակցի հետ, որի ժամանակ շոշափվել է սիրիական թեման: Ֆրանսիայի ղեկավարը ԱՄՆ նախագահին հորդորել է քայլեր ձեռնարկել, որպեսզի Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունները հնարավորինս արագ ավարտվեն: Մակրոնը նաև ընդգծել է տարածաշրջանում իսլամիստական նոր խմբավորումների ձևավորման կանխարգելման և խաղաղ բնակչության պաշտպանության անհրաժեշտությունը: Ելիսեյան Դաշտերի պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ առաջիկա օրերին Ֆրանսիայի և ԱՄՆ-ի քննարկումների օրակարգում սիրիական թեման առաջնային է լինելու: