Հոկտեմբեի 12-ն Իրանի օրացույցում հռչակվել է որպես Հաֆեզի մեծարման օր:
Խոջա Շամս ադ-Դին Մուհամմադ Հաֆեզ Շիրազին, որ ավելի շատ հայտնի է Հաֆեզ (Հաֆեզ՝ հիշող, հուսալի, պահապան. նա այսպես է մեծարվել վաղ հասակից Ղուրանը բերանացի սերտելու համար) պարզ անունով, 14-րդ դարի աշխարհահռչակ բանաստեղծ է:
Հաֆեզի լիրիկական պոեզիան համարվում է պարսկական գրականության գագաթնակետը. այսօր էլ նրա գազելները կարդում, ասմունքում, հրատարակում, նրա նմանությամբ վայելչագրեր անում, նրա թևավոր մտքերն են մեջտեղ բերում և սիրելի բանաստեղծի, Մտածողի գերեզմանին են այցելում ոչ միայն իրանցիներն, այլև ամբողջ աշխարհի բոլոր ազգությունների ներկայացուցիչները:
Իրանում համոզված են, որ Հաֆեզն այսքան սիրված է այն պատճառով, որ շխարհի բոլոր մարդկանց հետ խոսում է խաղաղության, բարեկամության, համբերության մասին և սիրո՛ լեզվով: