Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2019 թվականի հունվար-օգոստոսին հանրապետությունում արտադրվել է 24.4 տոննա գորգ և գորգեղեն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 44.4 տոկոսով: Նախորդ 8 ամիսներին Հայաստանում արտադրվել է 16.9 տոննա գորգ:
Հիշեցնենք, որ 2018 թվականին հանրապետությունում արտադրվել է 26.3 տոննա գորգ և գորգեղեն՝ 2017 թվականի համեմատ աճելով 32.8%-ով։