ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում անտառային հրդեհների պատճառով մոտ 100 հազար մարդ տարհանվել է: Եվս 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, բայց ո՛չ տարերային աղետի պատճառով՝ Էլեկտրաէներգիան անջատել է տեղական էներգաընկերությունը: Մեկ տարի առաջ հենց էլեկտրալարերի անսարքության պատճառով էր խոշոր հրդեհ բռնկվել, որը խլել էր ավելի քան 80 մարդու կյանք: Կրակը ոչնչացրել է մոտ 14 հազար տուն: Ընկերությունը համաձայնել է վճարել մեկ մլրդ դոլարի տուգանք: