«Հայաստանում խոշոր բիզնեսը, խոշոր բիզնեսի իմիջն ու ընկալումը փոխելու անհրաժեշտություն կա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզում՝ գործարարների հետ հանդիպմանը: Վարչապետը կոչ է արել տնտեսվարողներին չվախենալ ու խոստովանել, որ մինչև հիմա խոշոր բիզնես ասելով՝ Հայաստանում իսկապես հասկանում էին ինչ-որ վատ բան, և սա լուրջ պրոբլեմ էր: Հիմա, ըստ վարչապետի, նաև մտածելակերպի փոփոխություն է տեղի է ունենում: «Մենք ասում ենք փոքր ու միջին բիզնեսը զարգացնենք, բայց խոշոր բիզնեսն էլ շատ կարևոր է, որը պետք է առաջնորդող դեր կատարի և իր ետևից տանի փոքր ու միջին բիզնեսը»,- ասել է Փաշինյանը: