Ուկրաինական Լվովում ավարտին մոտեցող բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի 3 ներկայացուցիչներ դուրս են եկել եզրափակիչ:
57 կգ քաշային կարգում ոսկե մեդալի համար կպայքարեն Ժորժիկ Մարությանն ու Արթուր Բազեյանը:
Եզրափակչում է նաև Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր, 63 կգ քաշային Կարեն Տոնականյանը: