Լիխտենշտեյնի մայրաքաղաք Վադուցի «Ռայնպարկ» մարզադաշտում կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի և հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Մարզչի խոսքով՝ մեր ֆուտբոլային ուղեղը՝ Հենրիխը, բացակայելու է, բայց վստահ է, որ կհամախմբվենք ու լավ ֆուտբոլ կցուցադրենք:
«Բացակայելու է նաև Կառլեն Մկրտչյանը։ Հարցականի տակ է նաև Արտակ Գրիգորյանի մասնակցությունը։ Բարդ հանդիպում է սպասվում։ Պետք է ուշադիր լինենք»,- նշել է Արմեն Գյուլբուդաղյանցը։