Իրանն իր միջնորդությունն է առաջարկել սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Իսլամական Հանրապետության արտգործնախարար Ջավադ Զարիֆն իրանական կողմի օժանդակությունն է հայտնել Սիրիայի քրդերի, Սիրիայի կառավարության ու Թուրքիայի իշխանությունների միջև բանակցությունների կազմակերպման գործում: Բանակցությունները մասնավորապես վերաբերելու են թուրք-սիրիական սահմանի երկայնքով անվտանգություն հաստատելու գործընթացի կյանքի կոչմանը: Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը փորձում է վերակենդանացնել Սիրիայի ու Թուրքիայի միջև կնքված՝ անվտանգությանը վերաբերող «Ադանայի համաձայնագիրը», որով Դամասկոսը պարտավորվում էր չքողարկել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ռազմական թևին, որը ապստամբական գործողություններ է իրականացնում Թուրքիայի դեմ: Պաշտոնական Անկարան հայտնել է, որ համաձայնագրի դրույթները երբևէ չեն կատարվել: