Թուրքիայի զորախմբերը Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններում ուժեղացրել են օդային ու ցամաքային հարձակումները քրդական ուժերի դեմ: Միաժամանակ՝ քուրդ ապստամբների ուղղությամբ զինված գրոհներ են իրականացնում նաև «ԴԱԻՇ» ահաբեկչական խմբավորման զինյալները: Թուրքիայի հարձակումների մեկնարկից հետո առաջին անգամ իսլամիստ ջիհադականներն իրենց վրա են վերցրել Կամիշլիում ավտոմեքենայի մահաբեր պայթյունի պատասխանատվությունը: