Հայաստանի նախագահի տիկին Նունե Սարգսյանը ներկա է գտնվել առաջին անգամ մեր երկրում կազմակերպված մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադայի բացման արարողությանը:
«Ուրախ եմ, որ զբաղվում եք մենթալ թվաբանությամբ. դա մեր ապագան է: Ուրախ եմ, որ օգտագործում եք ձեր ուղեղը, ինտելեկտը՝ թվերի հետ պայքարում»,- օլիմպիադայի բացման խոսքում ասել է Նունե Սարգսյանը:
Հանրապետության նախագահի տիկինը կարևորել է երեխաներին փոքր տարիքից խաղերի միջոցով թվերի հետ աշխատանքին վարժեցնելը: