Սիրիայում «Խաղաղության ակունք» անունը ստացած՝ Թուրքիայի ռազմական գործողությունների ժամանակ կրակահերթեր են տեղացել նաև ամերիկյան հատուկ նշանակության ջոկատների ուղղությամբ: Այս մասին տեղեկացրել է Պենտագոնը՝ նշելով, որ թուրքական դիրքերից արձակված կրակից ամերիկացի զինվորականները չեն տուժել: Թուրքիայի ՊՆ-ը հերքում է մեղադրանքը, սակայն կատարվածը հաստատվում է նաև այլ աղբյուրների միջոցով: