Գերմանական 2-րդ Բունդեսլիգայում հանդես եկող «Սանկտ Պաուլի» ակումբն իր շարքերից հեռացրել է թուրք ֆուտբոլիստ Ջենկ Շահինին: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Թուրք մարզիկի ակումբից հեռացման պատճառ է նշվում Ինսթագրամում նրա գրառումը, որում նա իր աջակցությունն էր հայտնել Սիրիայում Թուրքիայի ռազմական օպերացիային: Ակումբը հայտարարել է, որ նման գրառումները չեն համապատասխանում իրենց թիմի արժեքներին: