Թբիլիսիի «Չոր կամրջի» վերանորոգման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայերեն և վրացերեն գրություններով շիրմաքարեր։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը:
Վրաստանում Հայաստանի դեսպանության դիվանագետները եղել են շինհրապարակում, որտեղ ուսումնասիրել են արդեն համարակալված շիրմաքարերը։ Դիվանագետները կապ են հաստատել կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ, և այժմ Վրաստանի պատկան մարմինների հետ միասին աշխատանքներ են տարվում՝ շիրմաքարերի հետագա ճակատագիրը որոշելու ուղղությամբ։