Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում՝ հոկտեմբերի 11-ին, աշխատանքային այցով ՊԲ է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Արցախի Հանրապետության իր պաշտոնակցի՝ գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, Դավիթ Տոնոյանը եղել է ռազմական ու թիկունքային նշանակության մի շարք օբյեկտներում, քննարկվել է համագործակցության ծրագրով նախատեսված հետագա անելիքներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: