Արցախի նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով՝ Արցախի բարեկամների համաժողովի շրջանակներում մեր հանրապետությունում գտնվող ԱՄՆ պատվիրակության անդամների հետ, որոնց կազմում էին խորհրդարանականներ, քաղաքական և հասարակական գործիչներ: Քննարկվել են Արցախ - ԱՄՆ կապերին առնչվող մի շարք հարցեր: