Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը կարծում է, որ Արցախի միջազգային ճանաչումը հնարավոր է ձգձգվի, հետաձգվի հակամարտության կարգավորումը, սակայն Արցախում կյանքը չի կանգնի: Զատուլինը վստահ է՝ Արցախում մարդիկ մշտապես կապրեն իրենց լիարժեք կյանքով:
«Ես եղել եմ հետխորհրդային և եվրոպական տարածքների հակամարտության գոտիներում. կարող եմ ասել, որ Արցախը տարբերվում է նրանով, որ այստեղ մարդիկ կարողացել են դիմակայել ոչ միայն պատերազմին, այլև խաղաղության փորձությանը»,- նշել է Զատուլինը: